Հարսնացուի դիակը վաճառեցին 2 անգամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2012 10:20

Թալանչիներին ու աճյունապիղծներին բռնեցին այն ժամանակ, երբ վերջիններս փորձում էին գերեզմանից հանած կնոջն ամուսնացնել: Հետաքրքրական է, որ մի քանի օր առաջ  նույն “հարսնացուին” արդեն մեկ անգամ ամուսնացրել էին:

Այս դեպքը պատահել է չինական Հեբեյ գավառում, որտեղ մինչ հիմա պահպանվում են  մահացած հարսնացուներին մահացած փեսացուների հետ ամուսնացնելու ավանդությունը, որպեսզի մեռյալի հոգին  հանդերձյալ աշխարհում պաշտպանեն հավերժ միայնակությունից:

Առաջին անգամ հարսնացուի դին վաճառեցին ծնողները, որոնք մահացած ամուրի տղամարդու ընտանիքից դրա համա ստացան մի քանի հազար ԱՄՆ դոլար, սակայն արդեն մի քանի օրից դիակը գերեզմանից հանեցին աճյունապիղծները, որոնք նույնպես այդ նպատակն էին հետամտում: Այս անգամ մի քանի հարյուր դոլար էին ակնկալում ստանալ գործարքի դիմաց (զեղչով, քանի որ դիակն արդեն քայքայվում էր): Ոստիկանությունը բռնեց “հարսանքավորներին”:

Չինաստանում ոստիկանությունը վաղուց է փորձում վերջ դնել “ֆանտոմային հարսանիքներին”, սակայն հին ավանդությունը դեռևս մեծ  տարածում ունի շատ գավառներում:

 

Դիտվել է 1423 անգամ:
Print Friendly

Leave a Reply