Աֆղանստանի հարավում ահաբեկչությունից 12 խաղաղ բնակիչ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2009 15:35

Այսօր Աֆղանստանի հարավում կատարված ահաբեկչության հետևանքով առնվազն 12 խաղաղ բնակիչներ են զոհվել, 15-ը` վիրավորվել. Ղանդահարի նահանգի Մայվանդ գավառում՝ մարդատար ավտոբուսի ճանապարհին, պայթել է ճամփեզրին տեղադրված պայթուցիկ սարքը: Սպանվածների և տուժածների թվում կան կանայք ու երեխաներ: Մի քանի վիրավորների ծանր վիճակում տեղափոխել են ՆԱՏՕի ռազմակայան:

Ըստ ՄԱԿի տվյալների` այս տարվա առաջին վեց ամսում երկրում զոհվել են հազարից ավելի խաղաղ բնակիչներ, ինչը մեկ քառորդով ավելի Է, քան անցյալ տարի:

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply