Աշոտ Վարդապետյանը` շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 29, 2009 15:37

Երևանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում կկատարի գլխավոր մրցավարի պարտականություն. այդ մասին որոշում է կայացրել Շախմատի միջազգային ֆեդերացիան:

Այդ ստուգատեսում Հայաստանից հանդես կգան գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը:

Մրցաշարի 128 մասնակիցները «նոկաուտ» համակարգով, գավաթից բացի, կվիճարկեն նաև աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի միակ ուղեգիրը:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply