Արման Փաշիկյանը հաղթեց Մաշհադում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 24, 2012 21:36

Գրոսմայստեր Արման Փաշիկյանը Իրանի Մաշհադ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 9 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 8 միավորով գրավեց 8-րդ տեղը:

Մրցաշարին մասնակցում էին 139 շախմատիստներ:

Միաժամանակ անցկացված կանանց մրցաշարում Հայաստանի չեմպիոնուհի գրոսմայստեր Մարիա Կուրսովան 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 46 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը:

7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Սոֆիկո Խուխաշվիլին (Վրաստան):

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply