2011-ին Հայաստանի բյուջեին 2 մլրդ դրամից ավելի վնաս է հասցվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 24, 2012 18:42

Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2011թ. ընթացքում կատարած հետազոտությունների արդյունքում հայտնաբերել է 487 իրավախախտում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը փետրվարի 24-ին կայացած Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում:

Բացահայտված փաստերի կապակցությամբ հարուցվել է 111 քրեական գործ, այդ թվում` 49-ը բուն վարչության կողմից, ներկայացվել է 267 հայց` 2 մլրդ 213 մլն դրամի բռնագանձման պահանջով:

Դրանցից քննարկվել եւ բավարարվել է 157 հայց` 984 միլիոն դրամի չափով, մերժվել են 17 հայցեր, կասեցվել է 22 գործերի վարույթը, մյուսները դեռ չեն քննարկվել: Դատախազության ձեռնարկած միջոցառումների արդյունքում բյուջե ինքնակամ վերադրձվել է 815 մլն դրամ, իսկ դատական կարգով վերականգնվել է 207 մլն դրամ:

Բարձր ցուցանիշներ են ցույց տվել Լոռիի (34 հայց` 37,9 մլն դրամ), Գեղարքունիքի (33 հայց 14,6 մլն դրամ), Կոտայքի (4 հայց 24 մլն դրամի), Արագածոտնի (6 հայց 125,3 մլն դրամի) մարզերը, եւ Երեւանը (4 հայց 33,9 մլն դրամ):

 

 

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply