Եմենի նախկին առաջնորդը փետրվարի 27-ին հեռանում է պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 24, 2012 17:23

Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլա Սալեհը պաշտոնապես փոխանցում է իշխանությունը փոխվարչապետ Մանսուր Հադիին երկուշաբթի, փետրվարի 27-ին: Առաջին անգամ 33 տարվա մեջ երկրում ընտրությունները տեղի են ունեցել երեքշաբթի, փետրվարի 21-ին: Անկախ քվեարկության արդյունքներց, Հադիի հաղթանակն անկասկած է և բացի այդ, նա միակ թեկնածուն էր:”Հադիի երդման արարողությունը տեղի կունենա շաբաթ, փետրվարի 25-ին”,նշվում է ընտրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Նախկին նախագահ Սալեհը պաշտոնից հեռացավ 2011-ին, Միացյալ արաբական լիգայի պայմանագրի շրջանակներում` դատական հետապնդումից պաշտպանության դիմաց:

Որոշ ժամանակ Սալեհը գտնվում էր Նյու Յորքում, բուժման նպատակով: Նախկին ղեկավարը ԱՄՆ-ի տարածքից հեռացել է անցած հինգշաբթի:

 

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply