Հայէկոնոմբանկ. ճգնաժամի պատճառած մեծ վնասն արդեն փակված է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 29, 2009 14:58

Դավիթ Սուքիասյան

Հոկտեմբերի 1-ից Հայէկոնոմբանկն առաջարկում է նոր վարկային ծրագիր: Բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանն այսօր ասաց, որ Հայէկոնոմբանկը սկսում է ՀՀ ընկերությունների արտահանման և ներմուծման գործարքների ուղղակի ֆինանսավորման (վարկավորման) իրականացում:

Նոր վարկային ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակներում կնքված պայմանագրով: Տոկոսասադրույքները կլինեն մատչելի` տարեկան 10-12 տոկոսով, 1-2 տարեկան ժամկետով:

Հայէկոնոմբանկն իջեցրել է հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները` սահմանելով անշարժ գույքի ձեռքբերման նպատակով վարկերի համար 14 % (նախկինում 16%), իսկ վերանորոգման, փոխանակման ու կառուցման նպատակով` 16% ( նախկինում 18%) տարեկան տոկոսադրույք:

Ամփոփելով երրորդ եռամսյակը` Սուքիասյանն ասում է, որ բանկի մի շարք ցուցանիշերում դրսևորվել է էական աճ. բանկի ակտիվներն աճել են մոտ 15.5 տոկոսով, վարկային ներդրումները` ավելի քան 3.3 մլրդ դրամով, ցպահանջ ավանդները` 1.5 մլրդ դրամով: 1.2 մլրդ դրամով աճել են իրավաբանական անձանց դեպոզիտները, իսկ ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 9.2 %-ով:

Վերոհիշյալ ցուցանիշերի արդյունքում` բանկի երրորդ եռամսյակի գործունեության արդյունքում արդեն իսկ ձևավերվել է 300 մլն դրամի զուտ շահույթ:

Այն հարցին, թե արդյոք սպասվում է դրամի արժեքի տատանումներ, Սուքիասյանն ասաց, որ հնարավոր է դրամի արժևորում` 5 դրամի չափով, սակայն ոչ ավել:

Տնտեսական ճգնաժամի պատճառով մարտ ամսին բանկն ունեցել է արտադրույթի մեծ չափի վաճառք, ինչը պատճառել է մեծ վնասներ: «Սակայն այսօր մենք կարողացել ենք փակել այդ վնասը»,-ասում է Սուքիասյանը:

2009թ. սեպտեմբերի 28-ի դրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.5 մլրդ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են մոտ 52 մլրդ դրամ, վարկային ներդրումները` ավելի քան 29.1 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 5.8 մլրդ դրամ:

Դիտվել է 1399 անգամ:
Print Friendly

Leave a Reply