Գյումրու սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անօթևան, 3 անչափահաս երեխաներ խնամող միայնակ մոր մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 24, 2012 17:22

Գյումրու սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անօթևան, 3 անչափահաս երեխաներ խնամող միայնակ մոր ընտանիքին աջակցելու և երեք երեխաներին մանկատուն տեղափոխելու խնդրի մասին

Հարգելի պարոն նախարար, պարոն մարզպետ և պարոն քաղաքապետ.

Գյումրու տնակային ավաններ մեր հերթական այցելություններից մեկի ժամանակ Վարդբաղ թաղամասում, նախկին մարզական համալիրի կացարաններից մեկում հանդիպեցինք ծայրահեղ ծանր սոցիալական և առողջական պայմաններում իր  մանկահասակ երեք երեխաների հետ գոյատևող 33-ամյա միայնակ մայր Լիաննա Մելիքյանի ընտանիքին: Այս ընտանիքը որևէ տեղ գրանցում չունենալու պատճառով արդեն մի տարի է` զրկված է սոցիալական նպաստից և պարզապես մատնված է սովամահության: Երեխաներից մեծը` 12-ամյա Նաիրան, փոքր հասակում սրտի վիրահատության է ենթարկվել և սովորում է Գյումրու օժանդակ գիշերօթիկ դպրոցի 4-րդ դասարանում, սակայն գրեթե դպրոց չի հաճախում, միջնեկը` 9-ամյա Տիգրանը անկողնուն գամված մանկուց հաշմանդամ է, իսկ փոքրը` Լուսինեն 2 տարեկան է ու հարևանների պատմելով` մշտապես զրկված է խնամքից և ուշադրությունից: Երեխաների մայրը առավոտից մինչև ուշ երեկո օրվա հացը վաստակելու նպատակով բացակայում է տանից, երեխաներին տնակում մենակ թողնելով:

Դիմելով Ձեզ, խնդրում ենք աջակցել այս ընտանիքին` վերականգնելով  ընտանիքի սոցիալական նպաստը, իսկ երեխաներին հրատապ կերպով տեղափոխել մանկատուն, փրկելով նրանց ցրտից և սովից:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ`  Վահան Թումասյան

 

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply