Ջեբաշվիլիի պատճառով Շիրակում խցանում էր առաջացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 24, 2012 17:18

Այսօր, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոս գյուղ-Գյումրի  ավտոճանապարհի 2֊-րդ կմ -ում “Կամազ” մակնիշի ավտոմեքենան շրջվել է `խոչընդոտելով երթևեկության ը: Դեպքի վայր է մեկնել Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը,”Ախուրյանի ՃՇՇ”-ի և մարզային  ՃՈ֊Ն աշխատակիցները: Տեղում պարզվել է , որ Քեթի գյուղի մոտ Վրաստանի հանրապետության քաղաքացի Ջեբաշվիլիին պատկանող “Վոլվո” մակնիշի ՕHՕ 975 պետհամարանիշով ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով սահել և փակել է ճանապարհը`առաջացնելով խցանում:  Տուժածներ չկան :  Ժամը  15.30-ին “Ախուրյանի ՃՇՇ”-ի  աշխատակիցների օգնությամբ ժանապարհը բացվել է և երթևեկությունը վերականգնվել:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply