Դեսպան Ղալաչյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 24, 2012 16:17

Փետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները, որոնց ներկայիս մակարդակն երկուստեք արժանացավ բարձր գնահատանքի:

Քննարկվեցին երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի և Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստության, խաղաղապահության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում:

ՀՀ դեսպան Ղալաչյանի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Ավրամոպուլոսի հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում:

 

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply