Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Հանրապետության Պառլամենտի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 24, 2012 16:05

Փետրվարի 23-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Պառլամենտի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Միրոսլավա Նեմցովայի (Miroslava Němcová) հետ: Չեխ պաշտոնյան շնորհավորեց դեսպանին Չեխիայի Հանրապետությունում իր պարտականությունները ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ ՉՀ-ում ՀՀ դեսպանության բացումը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Այնուհետև տիկին Նեմցովան նշեց, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը երկկողմ հարաբերությունների նշանակալի բաղադրիչն է: Այս առնչությամբ Չեխիայի ներկայացուցիչների պալատի նախագահը հատուկ կարևորեց երկու երկրների խորհրդարաններում տարածաշրջանայինի փոխարեն երկկողմ բարեկամական պատգամավորական խմբերի ձևավորումը, որի նախադրյալներն արդեն կան Չեխիայի օրենսդիր մարմնում:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, պայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Դեսպան Սեյրանյանը զրուցակցի խնդրանքով մանրամասն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները: Տիգրան Սեյրանյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հայ դիվանագետը խորհրդարանի խոսնակին տեղեկացրեց ԵՄ հետ վարվող բանակցային գործընթացների ընթացքի մասին:

 

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply