Նպատակահարմար կլինի, որ «Ազատ դեմոկրատների» ու «Ժառանգության» ընտրացուցակը գլխավորի Խաչատուր Քոքոբելյանը. Անուշ Սեդրակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 24, 2012 15:51

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի կազմավորման գլխավոր սկզբունքը բացարձակ կոլեգիալությունն է: Այս մասին, այսօր` փետրվարի 24-ին, քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքով, կուսակցության մեջ կան քաղաքականության ակունքներում կանգնած մարդիկ, նոր դեմքեր, նաեւ երիտասարդներ: «Ազատ դեմոկրատներ»-ում կարծում են, որ ժամանակն է լիդերային անհատապաշտ քաղաքականությունից անցում կատարել հանրային քաղաքականության:

Անուշ Սեդրակյանն ընդգծեց,  որ Հայաստանի քաղաքական դաշտին անհրաժեշտ է որակական փոփոխություն ու սերնդափոխություն:

Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարկմանը, թե «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցություններն արդեն պատրաստել են իրենց միասնական համամասնական ցուցակը, Ա. Սեդրակյանը տեղեկացրեց, որ իրենք դեռ գտնվում են բանակցային գործընթացում, ուստի հիմա չի կարող մեկնաբանել այն ինչ ֆիկտիվ է եւ հրաշալի հասկանում է այդ հնարքի նպատակը:

Անուշ Սեդրակյանը նշեց, որ նպատակահարմար կլինի, որ համամասնական ցուցակը գլխավորի կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, սակայն այդ հարցը դեռ քննարկման փուլում է:

 

NEWS.am

 

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply