Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթեց Անգլիայի ներկայացուցիչներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 29, 2009 15:26

Թուրքիայի Ախիսար քաղաքում անցկացվող շախմատի պատանեկան օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Անգլիայի ներկայացուցիչներին: Սամվել Տեր-Սահակյանն անհաջողության մատնվեց Ժու ՅանգՖանի հետ պարտիայում: Հայկ Վարդանյանը հաղթեց Ժան Ակաշին, Ռոբերտ Աղասարյանը` Սատանանդա Սարավանին, Տիգրան Պետրոսյանը` Վակեր Սամուելին:

Խաղացված 6 տուրից հետո մեր երկրի պատանեկան հավաքականը վաստակել է 14,5 միավոր և Վրաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ միասին բաժանում է 4-7-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է Հնդկաստանի հավաքականը, որն ունի 17,5 միավոր:16-ական միավոր են վաստակել Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply