Վրաստան-Ռուսաստան հակամարտությունը քննող հանձնաժողովը կպատրաստի եզրակացություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2009 15:21

davit-jalagania

Դավիթ Ջալագանիա

Պաշտոնական Թբիլիսին հուսով է, որ անցյալ տարվա օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած հակամարտության հանգամանքների հետաքննության միջազգային հանձնաժողովը կպատրաստի անաչառ եզրակացություն. այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալագանիան:

Նրա խոսքով` չորեքշաբթի` սեպտեմբերի 30-ին, Եվրամիության հովանու ներքո գործող միջազգային հանձնաժողովի հաշվետվությունը կփոխանցվի Եվրամիությունում Ռուսաստանի և Վրաստանի դեսպաններին, ինչպես նաև կզետեղվի Եվրամիության պաշտոնական կայքում և մատչելի կդառնա լայն լսարանի համար:

«Ինչ մանրամասներ էլ որ բովանդակի տվյալ փաստաթուղթը, փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանն ագրեսիա է իրականացրել Վրաստանի դեմ և անօրինականորեն վերահսկում է Վրաստանի տարածքը»,- նշել է Ջալագանիան:

Միջազգային հանձնաժողովն օգոստոսյան հակամարտության հանգամանքների հետաքննությանը պաշտոնապես ձեռնամուխ է եղել անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply