Եգիպտոսում ուղեղի ցնցումով հոսպիտալացվել է նախագահի թեկնածուն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 24, 2012 15:19
Անհայտ անձինք հարձակվել են Եգիպոսի նախագահի թեկնածու Աբդել Մոնեիմ Աբդուլ Ֆատուհի վրա: Նա գլխի վնասվածք է ստացել ու հոսպիտալացվել:
Դեպքը տեղի է ունեցել Կահիրեի օղակաձև ավտոճանապարհին: Երեք տղամարդ, դիմակներով ու զենքով, կանգնեցրել են թեկնածուի ավտոմեքենան ու մի քանի անգամ հարվածել վերջինիս գլխին: Տուժել է և Ֆատուհը, և նրա վարորդը:
Նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումը տեղի կունենա 2 շաբաթից: Ընտրությունները տեղի կունենան 2012-ի հունիսին:






Facebook
Tweet This
Email This Post
