Առաջին չեմպիոնները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 24, 2012 15:42
Երևանում անցկացվող ծանրամարտի Հայաստանի առաջնությունում հայտնի եեն դարձել առաջին հաղթողները:Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը (75 կգ), պոկում վարժությունում հաղթահարեց 100 կգ, հրում վարժությունում՝ 120 կգ և երկամարտի 220 կգ արդյունքով լավագույն ճանաչվեց։ Ահա թե ովքեր չեմպիոնուհիներ դարձան տարբեր քաշային կարգերում. 48 կգ` Հերմինե Եղիազարյան, 53 կգ` Մարգարիտա Ղազարյան, 58 կգ` Իզաբելա Յայլյան, 63 կգ` Ռոզալիա Ավետիսյան, 69 կգ` Սիլվա Ջանոյան, +75 կգ` Նաիրա Հարությունյան:
Տղամարդկանց առաջնությունում 56 կգ քաշայինների պայքարում հաղթեց Գևորգ Սարիբեկյանը:






Facebook
Tweet This
Email This Post
