Մոլդովայում արվամոլների համար փակ քաղաք Է հայտնվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 24, 2012 15:07

Բելցի մունիցիպալ խորհուրդը մոլդովական այս քաղաքի տարածքը հայտարարել Է Մոլդովայի ուղղափառ եկեղեցու հատուկ աջակցման տարածք: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով PUBLIKA.MD հեռուստաալիքը, այս նախաձեռնությունն արգելք Է սահմանում Բելցում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու վրա:

Համապատասխան օրինագծի ընդունման օգտին քվեարկել Է նիստին ներկա 35 պատգամավորներից 23-ը:

Իր հերթին Մոլդովայի պետդիվանատան ներկայացուցիչ Նիկոլայ ՈՒնկուցեն անօրինական Է համարել ընդունված փաստաթուղթը: «Մենք այդ որոշումը չեղյալ կհայտարարենք սահմանված կարգով: Կդիմենք քաղաքային խորհրդին, որպեսզի, համաձայն ընթացակարգի, այդ որոշումը վերանայվի: Եթե նրանք պատասխանեն մերժումով, մենք որոշումը կբողոքարկենք դատարանում»,-հայտարարել Է նա:

 

Դիտվել է 696 անգամ:
Print Friendly

Leave a Reply