Կամերունի արգելոցում հարյուրավոր փղեր են սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 24, 2012 15:04

Բուբանջիդայի ազգային բնայգում, որը գտնվում Է Կամերունի հյուսիսում, երկու ամսից Էլ պակաս ժամանակամիջոցում սպանել են ավելի քան 400 փիղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Agence Franc-Press-ը՝ վկայակոչելով բնայգու վարչությունը: Կենդանիներին ոչնչացնում են Սուդանից եւ Չադից եկած որսագողերը:

Բուբանջիդայի աշխատակիցների խոսքով՝ մինչ այս պահն իրենք հայտնաբերել են սպանված փղերի 458 լեշ, սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, ավելի շատ են: Բնայգու աշխատողները պարզաբանել են, որ արգելոցի տարածքը կազմում Է շուրջ 200 հազար հեկտար, եւ դրա շրջայցի համար զգալի ժամանակ Է պահանջվում:

Ըստ կենդանիների պաշտպանների տվյալների՝ որսագողերը տեղաշարժվում են ձիերով եւ օգտագործում են ավտոմատ զենք: Նրանք որսում են փղերին դրանց ժանիքների (փղոսկրի) համար, որոնք հետագայում վերավաճառվում են Ասիայի սեւ շուկաներում:

AFP-ն նշում Է, որ Կամերունի կառավարությունը ոչ մի կարգի ակներեւ քայլեր չի ձեռնակում որսագողերի դեմ պայքարելու համար:

 

Դիտվել է 728 անգամ:
Print Friendly

Leave a Reply