Պերուի նախկին նախագահն ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2009 14:20

Ալբերտո Ֆուջիմորի

Ըստ վերլուծաբանների` Ֆուջիմորին դիմել է այս քայլին` փորձելով մեղմացնել ազատազրկման չափի վերաբերյալ դատարանի վաղը կայացնելիք վճիռը: Նախկին նախագահին, ով 71 տարեկան է, սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:

«Ալ Ջազիրա»-ն նշում է, որ Ֆուջիմորին իր քաղաքական հակառակորդների նկատմամբ մեծ արշավ է ծավալել, մասնավորապես` գերժամանակակից գաղտնալսող սարքերով լսել է ընդդիմադիր խորհրդարանականների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների խոսակցությունները, մեծ մասշտաբի կաշառք է տվել մամուլի աշխատակիցներին` երկրում իր, իր ղեկավարած կուսակցության ու կառավարության մասին դրական կերպար ստեղծելու նպատակով:

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply