Սերբիա – Հայաստան` փետրվարի 28-ին, ժամը 18:00-ին, Կանադա – Հայաստան` փետրվարի 29-ին, ժամը 21:00-ին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 24, 2012 14:52

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 26-ից Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով հավաք է անցկացնելու Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը հանդիպելու է Կանադայի ազգային հավաքականի հետ, իսկ կիպրոսյան մրցաշարի շրջանակներում փետրվարի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը հանդիպելու է Սերբիայի հավաքականի հետ: ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, իսկ Կանադա – Հայաստան հանդիպումը փետրվարի 29-ին, ժամը 21:00-ին:

Հանդիպումները տեղի կունենան Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում:

Դիտվել է 663 անգամ:
Print Friendly

Leave a Reply