Բելգրադում Անջելինա Ջոլիի ֆիլմի պրեմիերան 12 հանդիսական Է հավաքել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 24, 2012 15:01

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Անջելինա Ջոլիի «Արյան եւ մեղրի երկրում» ֆիլմի պրեմիերային այցելել Է ընդամենը 12 հանդիսական, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Mondo հրատարակությունը:

Կինոժապավենը Ջոլիի ռեժիսորական դեբյուտն Է: Կինոնկարի իրադարձությունները ծավալվում են 1990-ական թվականներին Սարաեւոյում: Պատմությունը բոսնիացի մահմեդականուհի Այլայի եւ սերբ Դանիելի սիրո մասին Է: Զինված հակամարտության ժամանակ աղջիկը հայտնվում Է ռազմագերիների ճամբարում, որտեղ բռնության Է ենթարկվում վերակացուների կողմից: Պարզվում Է, որ պահապան զինվորներից մեկն Էլ Դանիելն Է:

Կինոնկարի նկարահանումներին, որոնք տեղի են ունեցել 2010 թվականի աշնանը, մասնակցել են առավելապես սերբ եւ բոսնիացի դերասաններ:

Ցուցադրմանը հավաքված հանդիսականներից մի քանիսն այնքան դժգոհ են եղել կինոժապավենից, որ նույնիսկ մինչեւ սեանսի ավարտը հեռացել են կինոթատրոնից:

 

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply