Լավ հնարավորություն` երիտասարդ ծանրորդների համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 24, 2012 12:27

Երևանում մեկնարկել Է Հայաստանի ծանրամարտի ազգային առաջնությունը: Այն ընտրական է: Ստուգատեսի արդյունքով որոշվելու են այն մարզիկների անունները, ովքեր մեր թիմի կազմում մասնակցելու են ապրիլի 6-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ընտրանին այդ ստուգատեսին ներկայանալու է երիտասարդական կազմով:

Ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանի վկայությամբ առաջնությունը  կտևի 3 օր և հնարավորություն կտա  իրենց  կարողությունները դրսևորել երիտասարդ շնորհալի  մարզիկներին:

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply