Աբդուլլահ Գյուլը հետեւել է հայ-թուրքական սահմանին իրականացվող զորավարժությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 24, 2012 11:34

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հետեւել է Թուրքիայի զինված ուժերի 3-րդ բանակային հրամանատարության կողմից Կարսում կազմակերպված «Ձմեռ 2012» զորավարժությանը:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Կարսի Աքբաբա լեռան ստորոտին իրականացված զորավարժությանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ միասին հետեւել են փոխվարչապետ Բյուլենթ Առընչը, Ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, ցամաքային, ծովային եւ օդուժերի հրամանատարներն ու ժանդարմերիայի գլխավոր հրամանատարը:

Թուրքիայի 3-րդ բանակային զորքերի հրամանատար Ահմեդ Թուրշունի կողմից կողմից ղեկավարվող զորավարժությանը մասնակցել են 9-րդ բանակային կորպուսի զինվորականները:

3-օր տեւած զորավարժությանը մասնակցել է 2 հազար 177 զինվորական, ինչպես նաեւ զրահատեխնիկա եւ օդուժ:

News.am

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply