Հայաստանում մարդու դեմ ուղղված հանցագործություններ ամենաշատը կատարել են կանայք

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 24, 2012 11:10

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում հանցագործությունների թիվը աճել է. 2011 թվականին մեր երկրում հանցագործությունների թիվը կազմել է 16 572, ինչը 2010-ի համեմատ աճել է 1095-ով: Այդ մասին այսօր հայտարարվեց Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստում:

Ըստ ներկայացված վիճակագրության, 67 դեպքով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները` կազմելով երկրում արձանագրված հանցագործությունների 21 տոկոսը: Նախորդ տարվա ընթացքում մարդու դեմ ուղղված հանցանքներ են գործել 182 անչափահասներ, 679 կանայք, 68 օտարերկրյա քաղաքացիներ և 100 նախկին դատապարտյալներ:

Նախորդ տարվա ընթացքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ է գրանցվել Շենգավիթում, Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում, այնուհետև` Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական համայնքներում, իսկ մարզերից` Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում:

Panorama.am

 

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply