Թերացած դատավորներին նախազգուշացրել են կամ աշխտավարձի մի մասից զրկել, բայց չեն հեռացրել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 24, 2012 11:08
Համաներման մասին որոշումը կատարելիս աշխատանքում թերացած դատավորների հարցը վերջապես քննարկվել է Հայաստանի արդարադատության խորհրդի նիստում: Վճռաբեկ դատարանի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ արդարադատության խորհրդի նիստի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է.
1. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանին հայտարարել նախազգուշացում:
2. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Խալաթյանին հայտարարել նախազգուշացում:
3. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Ավետիսյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
4. ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ.Մելքոնյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
5. ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Աղաբեկյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
6. ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ.Աթանյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Panorama.am-ը հետևել էր թեմային և տեղեկացրել էր, որ այս դատավորները այս կամ այն կերպ խախտել էին Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին որոշումը կատարելիս:






Facebook
Tweet This
Email This Post
