Արտաբույնք գյուղում ձյան շերտի ծանրությունից տանիքներ են փլուզվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 24, 2012 10:59

Փետրվարի 23-ին` ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ փուզվել են Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի բնակիչներ Ժ.Մկրտչանին պատկանող ցախատան, Ի.Բաբայանին պատկանող անասնագոմի և ավտոտնակի, Ա.Մնացականյանին պատկանող ավտոտնակի և թոնրատան տանիքները, ինչպես նաև Ռ.Ազիզյանին և Մ.Հախնազարյանին պատկանող օժանդակ կառույցների ծածկերը: Ըստ նախնական տվյալների` փլուզման պատճառ է հանդիսացել տանիքիներին կուտակված ձյան շերտի ծանրությունը:

Զոհեր և տուժածներ չկան:

 

Դիտվել է 631 անգամ:
Print Friendly

Leave a Reply