Աշխարհի ամենամեծ մզկիթը կկառուցվի Տաջիկիստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2009 14:02

Տաջիկիստանում կկառուցվի աշխարհի ամենամեծ մզկիթը. այս մասին հայտնել է Տաջիկիստանի նախագահի մամուլի գրասենյակը: Այն կկառուցվի մայրաքաղաք Դուշանբեում` Արաբական միացյալ էմիրությունների և Քաթարի օժանդակությամբ:

Մզկիթը կկառուցվի 7.5 հա տարածության վրա և կտեղավորի 150 հազար մարդու: Շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա հոկտեմբերին և ավարտին կհասնեն 5 տարի անց: Ըստ «Ալ Ջազիրա»-ի` մզկիթի կառուցման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տաջիկիստանի նախագահ Իմամալի Ռահմանովի սեպտեմբերի 26-ին Դուբայ այցի շրջանակում:

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply