Թուրք պատգամավոր. «Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնելու Երևան-Անկարա արձանագրությունները»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2009 14:04
default7

Ջանան Արըթման

«Հայ-թուրքական արձանագրությունների վերջնական տարբերակը, որը Երևանն ու Անկարան ստորագրելու են մինչև հոկտոմբերի 11-ը, չի վավերացվելու խորհրդարանի կողմից»,-հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանը «Թրենդ»-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը նույն գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր, որ հոկտեմբերի 10-11-ին կայանալիք արձանագրությունների ստորագրմանը մասնակցելու են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն:

Ըստ Արըթմանի` Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կողմից արձանագրությունների ստորագրումը ոչինչ չի փոխելու, որովհետև, ըստ նրա, պաշտոնապես ստորագրված բոլոր փաստաթղթերը, համաձայն երկրի օրենքների, պետք է վավերացվեն խորհրդարանի կողմից. «Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնելու արձանագրությունները»,- հայտարարել է Արըթմանը, ում խոսքով` ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը շահագրգռված չեն այս արձանագրությունների ստորագրմամբ: «Դրանում շահագրգռված է միայն Հայաստանը: Սա ԱՄՆ-ի և Եվրամիության ծրագիրն է, որի նպատակը Հայաստանին փրկելն է»,- ասել է պատգամավորը:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply