ԱՄՆ-ում բախվել են երկու ռազմական ուղղաթիռներ, կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2012 23:30

ԱՄՆ-ի հարավ արևմուտքում երկու ռազմական  ուղղաթիռների բախման հետևանքով զոհվել են յոթ ամերիկյան ծովային  հետևակներ, այդ մասին հաղորդել են ԱՄՆ-ի ծովային հետևակների կորպուսի լրատվական ծառայության ներկայացուցիչները:

Դեպքը կատարվել է այս չորեքշաբթի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ուսումնական հենակետից ոչ հեռու, Յումա քաղաքում, Արիզոնայի և Կալիֆորնիայի սահմանին:  Տեղեկատվության համաձայն, Bell AH-1 Cobra և Bell UH-1 Iroquois ուղղաթիռները կատարել են ուսումնական թռիչքներ: Այժմ կատարվում է աղետի պատճառների հետաքննություն, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

 

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply