Արսեն Բաբայանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 23, 2012 19:54

2012 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում ստեղծվել է միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն, որը պետք է լուսաբանի Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի և դատական դեպարտամենտի  գործունեությունը և ապահովի զանգվածային լրատվության միջոցների ու դատական դեպարտամենտի համագործակցությունը:
Ծառայությունը իրականացնում է նաև օտարերկրյա կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների միջև համագործակցության զարգացման անհրաժեշտ գործառույթներ:
Տեղեկացնում ենք, որ փետրվարի 23-ից ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ է նշանակվել Արսեն Բաբայանը:
Արդյունավետ և փոխշահավետ համագործակցության ակնկալիքով ներկայացնում ենք նորաստեղծ ծառայության կոնտակտային տվյալները:
Հեռ.` 511 707
Բջջ.` 094 56 80 02

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply