ԱՄՆ-ում միասեռականների ամուսնությունների արգելքը հակասահմանադրական ճանաչեցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2012 17:53

ԱՄՆ դատարանը  միասեռականների ամուսնությունները  օրինականացնելն արգելող  օրենքի մի մասը ֆեդերալ մակարդակի վրա  հակասահմանադրական է ճանաչել: Այդ մասին հաղորդում է  Associated Press-ը:

Սան-Ֆրանցիսկոյի  ֆեդերալ դատավորը փետրվարի 22-ին որոշեց , որ ԱՄՆ կառավարությունը չի կարող մերժել  կին-լեսբուհու ամուսնուն բժշկական ապահովագրություն տրամադրելը :

Գործատուները բժշկական ապահովագրության մեջ ներառում են կնոջը ծառայություններ մատուցելը կամ  ապահովագրվածի կնոջը:Սակայնֆեդերալ մակարդակի վրա միասեռական ամուսնությունները ճանաչված չեն, հետևաբար , նրանք ,ովքեր ամուսնացած են ամուսիններ չեն համարվում: Բայց դատավորը որոշել է, որ ֆեդերալ օրենքը չարդարացված ոտնահարում է միասեռական զույգերի իրավունքները, որոնց հաջողվել է գրանցել իրենց ամուսնությունը:

Դատարանը լսեց Կարեն Գոլինսկու  (Karen Golinski) `ԱՄՆ-ի իներորդ շրջանի վճռաբեկ դատարանում աշխատող փաստաբանի գործը: նա չէր կարողացել հասնել այն բանին, որ իր ապահովագրությունը սպասարկի  նաև իր ամուսնուն`Էմի Կաննինգիսին  (Amy Cunninghis): Բանը նրանումն էր, որ նրանց հաջողվել էր գրանցել իրենց ամուսնությունը   2008 թ., այդ ժամանակ միասեռականների ամուսնությունները Կալիֆորնիայում թույլատրելի էին: Այդ ամուսնությունների  արգելքը նահանգների դատարանը վերացրեց 2008թ. մայիսին, բայց նույն տարվա նոյեմբերին  Կալիֆորնիայի բնակչությունը հանրաքվեով այդ ամուսնությունները արգելեց:

Ավանդական ամուսնության պաշտպանության ֆեդերալ օրենքը  ընդունվել է 1996 թ.: Սակայն վերջին ամենաքիչը երկու տարում ֆեդերալ դատարանները այն արդեն երրորդ անգամ  համարում են հակասահմանադրական:

Միասեռ ամուսնությունները օրինականացվել են  Այովա,Վերմոնտ, Կոննեկտիկուտ, Նյու-Հեմպշիր,Մասսաչուսեթ, Նյու-Յորքի  նահանգներում և Կոլումբիայի  մայրաքաղաքային տարածքում: 2012 թ. հունիսից նրանք օրինական կլինեն նաև Վաշինգտոնի նահանգում:

 

 

 

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply