Թուրքերը Հայաստանում մրցումների չեն մասնակցի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 29, 2009 14:13

Հոկտեմբերի 23-26-ը նախատեսվում է բազմօրյա խճուղային հեծանվավազքի միջազգային մրցաշար անցկացնել Ալավերդիում: Կազմակերպիչները մասնակցելու համար հրավեր էին ուղարկել Վրաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչներին:

Հեծանվային սպորտի ՀՀ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանն ասաց, որ հեծանվային սպորտի Թուրքիայի ֆեդերացիայի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենք պատվիրակներ չեն ուղարկելու ստուգատեսին: Հիշեցնենք, որ հեծանվային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի առաջարկով այս տարվա գարնանը մեր այս մարզաձևի ներկայացուցիչները Թուրքիայում հանդես էին եկել բազմօրյա խճուղային հեծանվավազքի միջազգային մրցումներում: Ցավոք, սահմանակից երկրի հեծանվորդների պատասխան այցը չի կայանա:

Հավելենք, որ Վրաստանի, Իրանի հեծանվային սպորտի ֆեդերացիաները տեղեկացրել են, որ սիրով ընդունում են հրավերը և մասնակիցներ կուղարկեն:

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply