Հայ զինծառայողը ինքնասպանության փորձ է կատարել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 23, 2012 17:33

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում շարքային զինծառայող 1993 թվականին ծնված Հրաչ Արթուրի Խլղաթյանը ինքնասպանության փորձ է կատարել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Մերի Սարգսյանը: Այժմ զինծառայողը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

ՊՆ քննչական ծառայության 1-ին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քր. Օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով` «ինքնասպանության հասցնելը»:

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply