Երևանի քաղաքապետը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2012 17:21

Համատեղ համագործակցության հարցեր և ծրագրեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներում աջակցության համար՝ Տարոն Մարգարյանը  կարևորել է  ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ առանձնացնելով Երևանի Մետրոյի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքը:

“Ես տեղեկացված եմ, որ բանկը հետաքրքրված է քաղաքապետարանի հետ համագործակցել նաև այլ ոլորտներում: Բոլոր նախաձեռնությունները ողջունելի են”,-նշել է քաղաքապետը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ ծրագրերի տնօրենի տեղակալ Լին Օ’Գրեդին քաղաքապետին է ներկայացրել այն ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ. այդ թվում՝ քաղաքային աղբավայրի նախագծման տեխնիկական աջակցության և քաղաքային ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգի կապիտալ ծախսերի ֆինանսավորման ծրագրերը:

Քաղաքապետը նշել է, որ երկու ծրագրերն էլ առաջնահերթ են քաղաքային տնտեսության համար և պատրաստակամություն է հայտնելել աշխատանքային խմբերի միջոցով քննարկել համագործակցության ուղղությունները և ծրագրերը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply