Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը խաղաղ սկսեց «Գրան պրի» մրցաշարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 29, 2009 13:50

Լիլիթ Մկրտչյան

Չինաստանի Նանցզին քաղաքում մեկնարկած շախմատի կանանց «Գրան Պրի» մրցաշարի առաջին տուրում Լիլիթ Մկրտչյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչոքի խաղաց ռուսաստանցի Բաիրա Կովանովայի հետ: Նույնպիսի ելք ունեցան նաև չինացիներ Քսյու Յուհուայի և Ժաո Քսյուի, Էկվադորցի Մարթա Ֆիերոյի և կատարցի Ժու Չենի պարտիաներում:

Չինացի Շեն Յանը հաղթեց ֆրանսիացի Մարի Սեբագին, մոնղոլացի Բաթհույագ Մոնղոնթուլը` թուրք Բեթուլ Յիլդիզին, Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն` չինացի Ղյույ Վենցզյունին: Երկրորդ տուրում Մկրտչյանը սևերով կխաղա Սեբագի հետ:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply