Սոցիալական բնակարան «Շիրակ կենտրոնի» տեսանյութում ներկայացված չորս ծնողազուրկ երեխաների ընտանիքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2012 16:14

Այսօր Գյումրու նոտարական գրասենյակում վավերացվեց ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցչի և գյումրեցի չորս երկկողմանի ծնողազուրկ, Հովսեփյանների ընտանիքի երեխաների միջև կնքված Մուշ-2 թաղամասի 1 սենյականոց բնակարանի անհատույց օգտագործման պայմանագիրը:

ՀՀ կառավարության որոշմամբ բնակարանը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և տրվում է անհատույց օգտագործման, որպես սոցիալական բնակարան: Ինչպես նոտարական վավերացման, այնպես էլ պետկադաստրում սոցիալական բնակարանի ձևակերպման ծախսերը հոգացել է ՀՀ կառավարությունը:

Ավելացնենք, որ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված և բազմաթիվ լրատվամիջոցներում «Չորս որբ երեխաներ առանց բնակարանի» (http://shirakcentre.org/hy/news/1396-shirak-centre-ngo) տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ կառավարությունն ընդունեց այս երեխաներին սոցիալական բնակարան հատկացնելու մասին որոշում, իսկ ԱՄՆ-ում բնակվող մեր մեծահարուստ հայրենակիցներից մեկն էլ նշանակեց ամենամսյա  դրամական օգնություն, որը տրամադրվում է  ԱՄՆ Արևմտյան հոգևոր թեմի առաջնորդ Հովնան սրբազանի և  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջոցով:

Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն գյումրեցի չորս ծնողազուրկ երեխաների ընտանիքին, ՀՀ կառավարության կողմից սոցիալական բնակարան հատկացնելու մասին որոշման քննարկման ժամանակ, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը խոստացել էր իր կողմից երեխաների բնակարանն ապահովել գույքով:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

 

 

 

 

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply