Գալուստ Սահակյանը չի ճանաչում Սիլվա Համբարձումյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 23, 2012 16:42
Ժողովուրդն ու քաղաքական էլիտան տարբեր դաշտերում են
Քաղաքական գործընթացները և բնակչության սպասելիքները գտնվում են տարբեր դաշտերում և չեն համապատասխանում իրար: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը անդրադարձավ ժողովուրդ-քաղաքական էլիտա “կտրտվածությանը”:
“Քաղաքական դաշտը, հիմնականում, գործում է Երևան քաղաքում: Այսօր, առաջիկա համապետական ընտրությունների սպասելիքով, նոր-նոր կուսակցությունները գնում են դեպի ժողովուրդը: Եվ գնում են իրենց ծեծելով, անձնազոհության քայլերով, որպեսզի կարողանաան որոշակիորեն դիրքեր գրավել կամ ընտրվեն, որպես պատգամավոր: Իհարկե, եթե քաղաքական էլիտան չի շփվում բնակչության հետ, գյուղերում չի լինում, չունեն համապատասխան կառույցներ տարածքներում, բնականաբար կտրտվածություն է առաջանում քաղաքական դաշտի և ժողովրդի միջև”,- ասաց նա:
“Ո՞վ ա Սիլվա Համբարձումյանը”- հռետորական հարցը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրեց Գալուստ Սահակյանը, ի պատասխան լրագրողների այն հարցի, թե արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, որ ՀՀԿ-ն չի ցանկանում իր ցուցակում տեսնել գործարար Սիլվա Համբարձումյանի անունը:
“Սաղ ուզում են մեր շարքերը մտնեն` մենք էլ չե՞նք ցանկանում: Չեմ էլ ճանաչում ում մասին եք խոսում, ինչի մասին եք խոսում: Այ տեսնում եք, մարդը կարող է մեծ քամիներ բարձրացնել և ակնհայտ դառնալ, բայց ես այդպես մոռացության տամ, որի համար ներողություն եմ խնդրում Սիլվա Համբարձումյանից` ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ էլ բարևել եմ, ի՞նչ իմանամ”,- գործարար կնոջ` ՀՀԿ շարքերին անդամագրվելու մասին խոսակցություններին արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:






Facebook
Tweet This
Email This Post
