Կոալիցիան դեռ գոյություն ունի
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 23, 2012 15:42ՀՀԿ փոխնախագահ, Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը գնահատում է, որպես կայուն-ակտիվ: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ՀՀԿ փոխհարաբերություններին, որոնք ներկայացվում են, որպես լարված, նա համարում է մտացածին մոտեցումներ, որ հրապարակվում են մամուլով:
“Ես կարծում եմ, որ այդ մասին նաև հաղորդագրություն է եղել և դա բավարար էր գնհատական տալու, որ կոալիցիոն գործընկերությունն, ընդհանրապես, շարունակվում է”- նշեց Գալուստ Սահակյանը:
Նա այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, անդրադարձավ նաև Վարդան Օսկանյանի այն տեսակետին, թե կոալիցիոն հուշագիրը տրամաբանորեն դադարեց գործել այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ կոալիցիոն գործընկերները խորհրդարանական ընտրությունների կգնան առանձին: Այս կապակցությամբ Գալուստ Սահակյանը նշեց, որ այդ դրույթը Օսկանյանի կարծիքն է և այդպիսի կարծիքներ կարող են նորից լինել, և ինքը Օսկանյանի կարծիքը չի կապում նրա քաղաքական թիմի կարծիքի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
