Գալուստ Սահակյան.ՀՀԿ-ն վարչապետի հավանական թեկնածուներ շատ ունի
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 23, 2012 15:34
Այսօր կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով ՀՀԿ-ում ապագա վարչապետի պաշտոնի համար հավանական թեկնածուների անունների մասին խոսակցությանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ իրենք վարչապետի թեկնածուներ շատ ունեն:
“Իմ տեսակետն է , որ թեկնածուներ շատ ունենք, բայց անուններ այն ժամանակ կասենք, երբ քննարկման փուլ անցնի: Ամեն մեկս մեր տեսակետը կունենանք, բայց կուսակցական տեսակետը, որ ձևավորվում է նաև ինձանով, որևէ մեկի անունը եթե տամ, ապա դա կհամարվի կուսակցության տեսակետ: Դրա համար որևէ մեկի անունը չեմ տալիս”,- նշեց Գ. Սահակյանը:
Նա ասաց, որ այժմ հավանական թեկնածուների անուններ նշել կարելի է միայն փի առ նպատակներով: Իսկ ՀՀԿ-ն անուն կհրապարկի այն ժամանակ, երբ ընտրություննեը անցնեն, քաղաքական ուժերը մտնեն խորհրդարան և քաղաքական ուժերի տրամաբանական փոխհարաբերությունից ծնվեն և’ վարչապետը, և’ կառավարությունը:
Իսկ իր անունը, որպես վարչապետի պաշտոնի հավակնորդ, Գալուստ Սահակյանը դեռևս չի տեսնում և համարում է, որ վարչապետ չեն դառնում միայն ցանկությամբ: Իսկ իր տեսակետը այս հարցում այն է, որ եթե իրեն առաջարկվի վարչապետի պաշտոն, ապա նա կունենա հարցադրում` թե ինչ խնդիրներ են դրվում իր առջև ու ինչ գործիքներով ինքը պետք է աշխատի, որովհետև ցանկություններով քաղաքական գործիչները չեն շարժվում, այլ տրամաբանության և ժամանակի քաղաքական իրավիճակով: Ինչ վերաբերում է ՀՀԿ ցուցակում իր անվանը`”Ես իմ դերակատարումը ցուցակային չեմ համարում: Իհարկե կլինեմ, կարծում եմ,- ասաց ՀՀԿ փոխնախագահը,- որովհետև լուրջ քաղաքական գործչի տրամաբանության մաս կարող է կազմել պատգամավոր լինելը:”






Facebook
Tweet This
Email This Post
