Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելին Քրիստոնեա-դեմոկրատական միության հաղթանակի առթիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 29, 2009 13:44

d5a1d5b6d5a3d5a5d5acd5a1-d5b4d5a5d680d5afd5a5d5acԳերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի ընտրություններում Քրիստոնյադեմոկրատների հաղթանակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին:

«Համոզված եմ, որ Ձեր համոզիչ հաղթանակի արդյունքում կազմավորվելիք կառավարությունն իր գործունեությամբ կնպաստի Գերմանիայի հետագա բարգավաճմանը, Եվրոպայում խաղաղության ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև հայգերմանական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»,-ասված է ուղերձում:

Գերմանիայում սեպտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրություններում  հաղթել է Քրիստոնեաեմոկրատական միությունը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:

Այս կուսակցության և Ազատ դեմոկրատների միության օգտին քվեարկել է ընտրողների 33.8 տոկոսը, իսկ Բունդեսթագի մանդատների համար պայքարող մյուս` Սոցիալ- դեմոկրատների կուսակցությունը` Բունդեսթագի ղեկավարությամբ, հավաքել է ընդամենը 23 տոկոս քվե:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply