Պահուց կերակուրներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | February 23, 2012 10:00

Մախոխապուր

1 բ. ձավար

1 գազար

1 կարմիր  պղպեղ

1 սոխ

2 պճեղ սխտոր

1/2 բ. քացախ

կարմիր և սև պղպեղ

կանաչի

աղ

Խաշել ձավարը, ավելացնել մանրացված բանջարեղենն ու համեմունքը: Մատուցելուց առաջ լցնել քացախն ու մանրացված կանաչին:

Կուտապ

Խմորը պատրաստել, ինչպես ժինգյալով հացինը: Հանգստացած խմորի վրա դնել տարբեր կանաչիներ:

 

Ընկույզով սպանախ

Անհրաժեշտ է 300 գ ընկույզի միջուկ, սպանախ, 50 գ սխտոր, 25 գ համեմի սերմ, 25 գ քացախ կամ 50 գ սպիտակ գինի, ձեթ:

Թավայի մեջ դաղել ձեթը, մեջը լցնել լվացած, մանր կտրատած սպանախը: Թեթև շոգեխաշելուց հետո վերցնել կրակից և խառնել ընկույզի  թանձրահյութ: Մատուցել տաք վիճակում:

Ընկույզի  թանձրահյութ. ընկույզը, սխտորը, համեմի սերմը լավ ծեծել, ավելացնել քացախ, ստանալ միատարր զանգված:

 

Ձեթով ճմբուռ

Ձեթը դաղել, մեջը սխտործեծիչով ջարդած սոխի հյութ լցնել, տապակել: Տաք, նոր թխված հացը բրդել և մատուցել:

 

Մասրապուր

1/2 կգ մասուր

3 լ ջուր

1 բ. խոշոր կորկոտ

1 բ. ծիրանաչիր

2 սոխ

2 ճ.գդ. ալյուր

1/2 բ. շաքարավազ

1/2 լավաշ

դաղձ, աղ

Նախորդ օրը խաշել և թրմել մասուրը: Քամել և հյութը եռացնել: Ավելացնել կորկոտը, մանրացված սոխն ու ծիրանաչիրը:  Ջրով բացել ալյուրը և լցնել ճաշի վրա. ավելացնել դաղձը, շաքարավազն ու լավաշը: Շարունակել եփել ևս 15 րոպե:

 

Բոստանիա

1 բ. կարմիր ոսպ

1 բ. խոշոր կորկոտ

3 լոլիկ

3 սմբուկ

2 ճ. գ. պղպեղի մածուկ

1/2բ. նռան դոշաբ

2 պճեղ սխտոր

կարմիր պղպեղ

անանուխ

Խաշել ոսպը, ավելացնել կորկոտը, ապա մանրացված լոլիկը, սմբուկն ու մածուկը: Եփել մինչև շիլայի վերածվի: Մատուցել` վրան լցնելով դոշաբ, սխտոր, համեմունք և ջուր թացանը:

 

Տապլա

3 բ. ալյուր

1/2 բ. շաքարավազ

2 թ. գ. թթխմոր

2 ճ. գ. ձեթ

3 ճ. գ. մեղր

1/2 բ. չամիչ

1/2բ. ընկույզ

ջուր

Խառնել ալյուրը, շաքարավազը, թթխմորը, ձեթն ու ջուրը և հունցել խմորը: Թողնել հանգչի: Պատրաստել կլոր կամ ձվաձև հաց, մեջը միջինք դնել, վրան քսել ջուր, ապա խրել մանրացված ընկույզն ու չամիչը և թխել: Փռից հանելուց հետո վրան քսել մեղր:

 

Բիշի

Խմորը

2 – 3 բ. ալյուր

1 ճ. գ. քացախ

1 ճ. գ. ձեթ

1 բ. գոլ ջուր

աղ

Միջուկը

1/2 բ. շաքարավազ

1/2 բ. ընկույզ

դարչին

ձեթ՝ տապակելու համար

մատուցել մեղրով կամ դոշաբով:

 

Շաղել խմորը, վերածել գնդիկների: Մանրացնել ընկույզը, խառնել շաքարավազն ու դարչինը: Բացել խմորը, լցոնել միջուկով և տապակել: Մատուցել մեղրով կամ դոշաբով:

 

Պասուց տոլմա՝ կանեփով

1 բ. ոսպ

1 բ. լոբի

1 բ. սիսեռ

1 բ. ձավար

1 բ. հաճար

4 սոխ

2 կգ կաղամբ

2 բ. կանեփ:

Կանեփը սանդի մեջ լավ ծեծել` ստանալով ալյուրանման զանգված: Ոսպը, լոբին ու սիսեռը խաշել: Ավելացնել աղացած ձավարը, հաճարը, աղացած սոխը, կանաչին և լավ խառնել: Փաթաթել կաղամբի տերևներով: Կանեփը լավ տրորել մինչև կաթնաջուր դուրս գցի ու լցնել տոլմայի վրա: Ապա եփել թույլ կրակով:

 

Կուտապ

Խմորը

2 – 3 բ. ալյուր

1 ճ. գ. քացախ

1 ճ. գ. ձեթ

1 բ. գոլ ջուր

աղ

Միջուկը

1 կապ սպանախ

1/2 կապ գինձ

1/2 կապ կանաչ սոխ

2 ճ. գ. ձեթ

մեկ բուռ թթու չիր (հոնաչիր, սալորաչիր, կծոխուր)

աղ:

Հունցել խմորը, վերածել փոքր գնդերի: Մանրացնել միջուկի կանաչին, տրորել աղով, դնել մաղի մեջ, որպեսզի ավելորդ ջուրը քամվի: Խառնել ձեթն ու չիրը: Բացել խմորը, լցոնել միջուկով, փակել և եփել չկպչող տապակի վրա:

 

Օձի թթու

1 բ. մանր կորկոտ

1 բ. ոսպ

1 բ. ալյուր

3 սոխ

կարմիր և սև պղպեղ

չորացրած խառը կանաչի

կաղամբի թթու և թթվի ջուր

Խաշել ոսպը, ավելացնել կորկոտը, ալյուրն ու մանրացված կանաչին, համեմել և շաղել: Պատրաստել ընկույզի մեծությամբ կոլոլակներ և խաշել թթվի ջրի մեջ. ընթացքում մանրացնել թթուն և եփել կոլոլակների հետ:

 

Թթվեպաս

1/2 բ. լոբի

1/2 բ. սիսեռ

1/2 բ. ոսպ

1/2 բ. ձավար

1/2 բ. արիշտա

1/2 բ. չամիչ

1/2 բ. սալորաչիր

1/2 բ. քացախ

2 կապ սպանախ

աղ

Արմտիքը խաշելուց հետո ավելացնել արիշտան, չամիչը, սալորաչիրն ու սպանախը: Մատուցել քացախով:

 

 

Դիտվել է 4224 անգամ:
Print Friendly

Leave a Reply