Ճապոնիան հրաժարվում է իրանական նավթից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2012 14:31

Ճապոնիան մտադիր է կրճատել Իրանից ներմուծվող նավթի ծավալները  20 տոկոսով:  Այդ մասին որոշում կընդունվի  մինչև փետրվարի վերջը:

Իրանի  նավթի  գնման քանակի կրճատման հնարավորությունը Տոկիոն քննարկում է Վաշինգտոնի հետ, բանակցությունները շուտով կավարտվեն:

Ճապոնիայի կառավարությունը  սպասում է, որ Իրանից  նավթի ներմուծման քանակի  կրճատման որոշման փոխարեն  ԱՄՆ-ը  ճապոնական ընկերությունների վրա լրացուցիչ պատժամիջոցներ  չի  տարածի, որոնք անցյալ տարվա  դեկտեմբերին   մտցվեցին Իրանի դեմ:

Պատժամիջոցները արգելում են արտասահմանյան ընկերություններին ԱՄՆ-ում գործարքներ կատարել դոլարով, եթե  նրանք հաշիվներ ունեն Իրանի Կենտրոնական բանկում: Նախկինում  Ճապոնիան մի քանի անգամ իր մտահոգությունն էր հայտնել  Իրանի դեմ նավթային պատժամիջոցների ծավալման առթիվ, մասնավորապես  ԵՄ  երկրների կողմից իրանական նավթի ներմուծման նկատմամբ էմբարգոյի կիրառման:

Տոկիոյում զգուշանում են , որ դա կբերի աշխարհում «սև ոսկու»  միջազգային գների աճի:  Բացի դրանից, Ճապոնիան հայտարարել է , որ իր համար այդքան էլ դյուրին չէ Իրանից նավթի ծավալների կրճատումը, ինչն  այժմ երկրի կարիքների 8,8 տոկոսն է  ծածկում: Այնուամենայնիվ , հետագայում Ճապոնիայի ղեկավարությունը պատրաստակամություն դրսևորեց մասամբ կրճատել իրանական նավթի ներմուծման ծավալները:

 

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply