Շվեդիայի թագադիր արքայադուստր Վիկտորյան դուստր է ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2012 14:09

«Նա լույս աշարհ է եկել այսօր, բոյը 51 սմ է, քաշը` 3,280 գ»,-պատմել է երջանիկ հայրը` արքայազն Դանիելը:

Շվեդիայի արքայադուստր Վիկտորյան  թագավոր Կառլ  XVI  Գուստավի ու Սիլվիա թագուհու ավագ դուստրն է: Նա ծնվել է 1977-ի հուլիսի 14-ին: Նրա եղբայրը` Կառլ Ֆիլիպը, ծնվել է 1979-ի մայիսի 13-ին, իսկ կրտսեր քույրը` արքայադուստր Մադլենը,  ծնվել է 1982-ի հունիսի 10-ին: Երեքից միայն Վիկտորյան է ամուսնացել:

Վիկտորյա ու Դանիել Վեսթլինգներն ամուսնացել են 2010-ի հունիսին: Արքայադստեր ընտրյալը հասարակ , ժողովրդի ծոցից ելած մեկն է, որը ծնվել ու մեծացել է շվեդական միջին խավի ընտանիքում, երկրի հյուսիսում գտնվող Օքելբու բնակավայրում: Նրանք ծանոթացել են 2002-ին,  Ստոկհոլմում գտնվող էքսկլյուզիվ ֆիթնես-ակումբում, որի համասեփականատերն էր Դանիելը: Երիտասարդը դարձել էր արքայադստեր  մարզիչը:

 

 

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply