Հոգեկան հիվանություն ունեցող մարդիկ հասարակության համար վտանգ չեն ներկայացնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2012 14:18

Կրթությունը, շրջակա միջավայրը, բնակության վայրը, ընկերներն ամիջականորեն ազդում էն մարդու  հոգեկան առողջության վրա:

«Հոգեկան խանգարումները մնացած հիվանդությունների նման առաջանում են որոշակի  պայմանների դեպում: Լինում են բնածին եւ ձեռքբերովի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  փետրվարի 23-ին հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Նրա խոսքով` հոգեկան խանգարումների  բնածին գենետիկական նախատրամադրվածությունը բոլոր  ժողովուրդների մոտ հավասարաչափ է բաշխված:

Սողոյանը չհերքեց այն, որ կան հոգեկան հիվանդությունների տեսակներ, որոնք  դժվար բուժելի են, բայց այն, որ բոլոր  հոգեկան հիվանդությունները բուժելի չեն սխալ հասարակական  կարծիքի հետեւանք է:

«Գործնականում բոլոր հիվանդությունները ենթակա են բուժման նորագույն տեխնոլոգիաների եւ ժամանակին հայտնաբերվելու դեպքում:  Ոչ բուժելի դեպքերը խիստ հազվադեպ են»,- պարզաբանեց Ասոցիացիայի նախագահը: Նա հորդորեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին թեմայի ճիշտ լուսաբանումների միջոցով  փոխել հասարակության բացասական  վերաբերմունքը հոգեկան հիվանդությունների հանդեպ:  Սողոյանն  ընդգծեց, որ հասարակությունը պետք է  իրազեկված լինի, որ հոգեկան հիվանդը որեւէ վտանգ չի ներկայացնում հասարակության համար: Ապացուցված է, որ ժամանակին բուժում ստացած հոգեկան հիվանդություն ունեցողը ապաքինվելով` համարվում է լիովին առողջ, ունակ  բնականոն կյանքով  ապրելու, աշխատելու, ստեղծագործելու:

«Հասարակության վերաբերմուքը որքան տոլերանտ է լինում հոգեկան հիվանդի հանդեպ, այնքան նրանց վիճակը բարելավում է»,- հավելեց բանախոսը: Նա «ամոթ եւ խայտարակություն»  կաղապարներից ձերբազատվելու լավագույն տարբերակներից մեկը համարում է ԶԼՄ-ների ճիշտ մոտեցումը խնդրին:  Հաշվառված  է, որ 44 000 ՀՀ քաղաքացիներ այս կամ այն առնչություններ են ունեցել հոգեբուժական ծառայությունների հետ 2011 թ-ի ընթացքում:  Թիվը պարբերաբար տատանվում է,  բայց հիմնականում մնում է նույն  սահմանում:  Հիվանդության հաղթահարման լավագույն միջոցը, ինչպես մի շարք, այնպես էլ հոգեկան  հիվանդությունների դեպքում` առաջին ախտանշանների առկայության դեպքում  բժիշկի դիմելն է:

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply