Երևանում վրաերթի են ենթարկել 51-ամյա և 71-ամյա տղամարդկանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2012 13:47
Փետրվարի 22-ին, ժամը 19.00-ին, «Միցուբիշի Լանսեր»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 20 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 22-ին, ժամը 22.00-ին, «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply