Թումանյանի թբիլիսյան բնակարանի բանալիներն արդեն հայերի ձեռքին են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 23, 2012 13:22
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի առք ու վաճառքի գործարքն արդեն իրականություն է: Բնակարանի սեփականատեր Արչիլ Լեժավայի եւ Գրողների համահայկական հիմնադրամի միջեւ կնքվել է պատմական պայմանագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին Թբիլիսիից տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, խնդիրն արդեն հանգուցալուծվել է, եւ բանալիները հանդիսավոր իրեն են հանձնվել:
ՀԳՄ նախագահը նշեց, որ բնակարանն այժմ բավականին բարեկարգ վիճակում է, քանի որ սեփականատերն իրականացրել էր որոշակի վերանորոգման աշխատանքներ: Գործարքն իրականացված է, եւ միայն որոշակի ժամանակ անց պարզ կլինի, թե տարածքն ինչ գործառույթ կունենա: «Հենց այդ ժամանակ էլ ես բանալիները կհանձնեմ կազմակերպության ղեկավարին»,- նշեց Լեւոն Անանյանը:
Բնակարանի սեփականատեր Արչիլ Լեժավան 145 հազար դոլար էր գնահատել իր բնակտարածքը, որին համաձայնել են Ղուկասյան եղբայրները` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա եղբայրները: Հենց նրանք էլ գումարը փոխանցել էին հիմնադրամի հաշվին:






Facebook
Tweet This
Email This Post
