Եվրոպական հանձնաժողովը ՀՀ ԿԳՆ ծրագիրը գնահատել է որպես լավագույն օրինակ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2012 13:13

2010-2011 թվականներին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Հայաստանում Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թայեքս (TAIEX) ծրագրի շրջանակում իրականացրել է հինգ ծրագիր` նվիրված բարձրագույն կրթության որակի ապահովման, բժշկական շարունակական կրթության, մասնագիտական կրթության ոլորտում “Եվրոպասի” (Europass) ներդրման և լրացուցիչ (շարունակական) կրթության հիմնախնդիրներին:Թայեքսը Եվրահանձնաժողովի ընդլայնման գլխավոր տնօրինության տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքն է։Գործելով 1996 թվականից՝  Թայեքսը տրամադրում է կենտրոնացված եղանակով կառավարվող կարճաժամկետ տեխնիկական օժանդակություն օրենսդրության համադրելիությունն ապահովելու նպատակով։ Դրա ծառայությունները լրացնում են մի քանի այլընտրանքային օժանդակության ծրագրերը, որոնք Եվրահանձնաժողովը տրամադրում է նոր անդամ պետություններին, ԵՄ անդամակցությանը հավակնող թեկնածու երկրներին, ինչպես նաև Արևմտյան Բալկանների երկրներին։

2011 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ կազմակերպված “Մասնագիտական կրթության ոլորտում “Եվրոպասի” համակարգի ներդրում” աշխատաժողովը Եվրոպական հանձնաժողովի կողմից գնահատվել է որպես լավագույն օրինակ և այն նախատեսվում է ընդգրկել ԵՀ-ի Թայեքս գործողության 2011 թվականի հաշվետվության տարեգրքում:

 

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply