ԶԼՄ-ները պարզել են Facebook-ի քաղաքականությունը. մերկ կուրծքը արգելված է, կտրված ծայրանդամները` թույլատրված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2012 13:10

Facebook սոցցանցում արգելված է կրծքով կերակրող մայրերի ցուցադրությունն այն դեպքում, եթե երևում են պտուկները: Սոցցանցից չեն հեռացվի «մարդկային ծագման արտադրությունների նկարները», եթե դրանցում մարդիկ չկան, բացառություն է կազմում սերմնահեղուկի պատկերը: Թույլատրվում է «խոր վերքերի» ու «կտրված վերջույթների ու գլխի» ցուցադրությունը (եթե չեն երևում ներքին օրգանները): Այդ մասին  ասվում է  Facebook-ի ներքին հրահանգավորման մեջ, որտեղից էլ  քաղվածքներ է բերում  The Guardian-ը:

Բրիտանական թերթի լրագրողը սոցցանցի հրահանգավորումը համարում է «տարօրինակ նախապաշարմունք», եթե նրանք արյան կողմնակից են, սակայն պտուկներին  դեմ: Լրագրողի խոսքով` սոցցանցի ներքին կանոններն ընդգծում են դրա ամերիկյան ծագման մասին:

Սոցցանցից  օգտվելու կանոններում նշվում է, որ արգելվում է «կրծքով կերակրելու լուսանկարները, եթե երևում են մարմնի մերկ հատվածները կամ էլ պտուկների  խոշոր պատկեր»: Արգելվում են հետույքի պատկերները:

Facebook-ն արգելում է սեքսուալ ակտիվության ցանկացած պատկեր. «ակնհայտ սեքսուալ գործողության», նույնիսկ այն դեպքում, երբ մերկացած մարմնամասեր չեն երևում: Արգելվում է «լոգանքի» տեսարանները ցուցադրել: Սոցցանցը հեռացնում է վիրավորական ու ռասիստական մեկնաբանությունները, դաժանությամբ աչքի ընկնող   մարդկանց կամ  կազմակերպությունների սատարումների  դրսևորումները: Արգելվում է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի առիթով արված հիացական, ոգևորության արտահայտությունները:

Ըստ հրահանգավորման, սոցցանցը թույլ է տալիս հրապարակել կենդանիների նկարներ` «ուտելու ժամանակ կամ էլ որսի` ինչպես վայրի բնության մեջ է»: Թույլատրվում է մարիխուանայով մարդկանց  լուսանկարների հրապարակում, եթե նրանք գիտակից ու սթափ վիճակում են:

13  թերթում տեղավորված հրահանգավորումը աուտսորսինգային oDesk ընկերությունից է «արտահոսել» : Ընկերությունը ստուգում է  այն բոլոր գրառումները, որոնցից դժգոհել են օգտատերերը:

Տեղեկությունը oDesk-ի  Մարոկկոյի աշխատակից 21-ամյա Ամին  Դերկուին է  «դուրս թողել», որին հանձնարարված էր կասկածելի գրությունները հեռացնել ժամում 1 դոլար վարձավճարով: Իր քայլը երիտասարդը բացատրել է  նրանով, որ Facebook-ն  ի դեմս իրեն ու այլ աշխատակիցների «շահագործում է երրորդ աշխարհի երկրներին»:

segodnya.ua

 

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply