Օդանավակայանից բերման է ենթարկվել խարդախության մեջ մեղադրվող կապանցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2012 13:05
Փետրվարի 22-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի, որը 2011 թ. հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով: Երիտասարդը ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Փետրվարի 22-ին, ժամը 10.30-ին,  ոստիկանության ծառայողները Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Կապան քաղաքի 31-ամյա մի բնակչի, որը 2011 թ. ապրիլի 30-ից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքներով:
Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply