Հայաստանի բնակիչները կապահովվեն կենդանական ծագման անվտանգ սննդամթերքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2012 12:18

Հայաստանի Հանրապետության կառավարությունը փետրվարի 23-ի նիստում հաստատեց 2012-2014 թվականների գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագիրը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը,  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ ծրագրի նպատակն է կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների նկատմամբ հանրապետության անասնագլխաքանակը հակաանասնաճարակային կանխարգելիչ միջոցառումների մեջ ներառելով’ ունենալ այդ հիվանդությունների նկատմամբ վարակամերժ (իմուն ֆոն ունեցող) գլխաքանակ, հանրապետության տարածքում կայուն անասնահամաճարակային վիճակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության բարձր մակարդակ:

Ակնկալվում է հանրապետությունում յուրաքանչյուր տարի շուրջ 800 հազար գլուխ խոշոր եղջերավոր, 850 հազ. գլուխ մանր եղջերավոր, 130 հազ. գլուխ խոզերի և այլ գյուղատնտեսական կենդանիների պատվաստված և վարակամերժ անասնագլխաքանակ, կայուն անասնահամաճարակային վիճակ, կենդանական ծագման անվտանգ սննդամթերքի և հումքի ապահովում:

Ծրագրի իրականացման նպատակով կհատկացվի 1 միլիարդ 632 միլոն դրամ:

 

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply